Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՄԻԱՅՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոյեմբեր 06,2010 00:00

«Ավազակապետական համակարգը համապետական ընտրություններով իշխանությունը չի զիջելու, եթե այդ ընտրության պատվիրատուն հասարակությունը չհանդիսանա»,- երեկ «Սարդարապատ» շարժման հրավիրած «Համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը. համապետական ընտրություններո՞վ, թե՞ ոչ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Նրա խոսքով, ընդդիմության քայլերը պետք է իրականացվեն այն տրամաբանությամբ, որ վարչախմբին պարտադրվի հրաժարական տալ եւ անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ: «Միայն արտահերթ նախագահական ընտրություններ, որովհետեւ չի բացառվում, որ վարչախումբն իրավիճակը լիցքաթափելու նպատակով գնա արտահերթ ԱԺ ընտրություններին»,- ասել է Մակեյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել