Նոյեմբերի 9-ին «Արմենիա- Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կքննարկվի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պատրաստած «Հավաքների մասին» օրենքի նախագիծը: Քննարկմանը մասնակցելու են միջազգային կազմակերպությունների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նաեւ փորձագետներ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ից եւ Վենետիկի հանձնաժողովից: Քննարկումը կազմակերպել է GTZ «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի գրասենյակը: