Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐԻՑ ՀԵՌՈՒ

Նոյեմբեր 06,2010 00:00

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպությունը երեկ տարածել էր մի հայտարարություն, որում դատապարտում է բանակում որոշ սպաների պահվածքը եւ, միաժամանակ, անընդունելի է համարում այդ դեպքերի քննադատությունը մամուլում եւ սոցիալական ցանցերում:  Հայտարարության մեջ ասված է. «Մենք նույնպես դատապարտում ենք սպայական կազմի առանձին ներկայացուցիչների անհարիր եւ անընդունելի պահվածքը, որոնք պատժվել են եւ դեռ պետք է խստագույնս պատժվեն: Այն բոլոր սպաները, ովքեր չեն գիտակցում իրենց պարտավորություններն ու պատասխանատվությունը հայ ժողովրդի հանդեպ, պետք է կոչումազուրկ լինեն եւ վռնդվեն Զինված ուժերի շարքերից: Մենք մեր աջակցությունն ենք հայտնում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` գտնելով, որ վերջինիս նախաձեռնած բաց եւ հրապարակային քաղաքականությունը օգտակար է մեր Զինված ուժերի համար: Հայոց բանակը մեր պետության գոյության եւ մեր ժողովրդի անվտանգության միակ գրավականն է: Յուրաքանչյուր հրապարակում, որ վերաբերում է բանակին, պետք է չափից առավել զգույշ եւ հիմնավորված լինի, քանի որ այսօր Հայաստանն ու Արցախը գտնվում են պատերազմական իրավիճակում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել