Հետազոտությունը ցույց է տվել, որ կարմրախտի, խոզուկի, կարմրուկի եւ ջրծաղիկի դեմ MMRV պատվաստանյութը երեխաների մոտ ավելի հաճախ է առաջացնում դողէրոցքային ցնցումներ, քան առանձին պատվաստանյութերը: Դրանք առաջանում են մեծ եւ փոքր երեխաների բարձր ջերմության դեպքում, անվնաս են եւ հանդիպում են միայն երեխաների մոտ: Pediatrics ամսագրում հրապարակված հետազոտությունը, որին ընդգրկվել են 459,000 երեխաներ, ցույց է տվել, որ նման ցնցումների վտանգը կրկնապատկվում է համադրված պատվաստանյութի դեպքում: