Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը: Այն գլխավորում է Չինաստանի նախագահ Հու Ձին Տաոն, որը կառավարում է երկրագնդի հինգերորդ մասին՝ 1,3 մլրդ բնակչություն, եւ երկրորդ տնտեսությունը՝ ԱՄՆ-ից հետո: Նրան հետեւում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալա բեն Աբդ Ալ-Ազիզը: Տասնյակում տեղ են զբաղեցնում Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը, Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն, Հնդկաստանի իշխող կուսակցության ղեկավար Սոնյա Գանդին եւ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը: Հատկանշական է, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ընդամենը 12-րդն է՝ զիջելով երկրի վարչապետին: Ցուցակում տեղ են զբաղեցրել նաեւ Facebook սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, Ուսամա բեն Լադենը, միլիարդատեր Ուորեն Բաֆեթը: