Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գարեջրի օգնությամբ՝ մանրէների դեմ

Նոյեմբեր 05,2010 00:00

Այն հետազոտողները, ովքեր հին աֆրիկյան մումիաների ոսկորներում մեծ քանակությամբ տետրացիկլին են հայտնաբերել, հավաստում են, որ մարդիկ արդեն 2000 տարի է՝ ինչ հակաբիոտիկներ են օգտագործում: Գիտնականների կարծիքով, ամենայն հավանականությամբ, նյութն օրգանիզմում է հայտնվել գարեջրի հետ, քանի որ Հին Եգիպտոսի եւ Սուդանի բոլոր բնակիչներն այն խմում էին դեռ մանկուց: Այն ժամանակ, երբ ժամանակակից հակաբիոտիկների դարաշրջանը սկսվեց՝ 1928 թվականից, պենիցիլինի հայտնաբերման հետ մեկտեղ, հին մարդիկ վարակների դեմ պայքարելու համար ճանապարհ էին գտել՝ անգամ չկռահելով մանրէների գոյության մասին: Հետազոտությունների ղեկավար Ջորջ Արմելոգսը Ատլանտայի Էմորի համալսարանից դեռեւս 1963 թվին մասնակցել է մումիաների ուսումնասիրություններին: Սկզբում նա ուսումնասիրում էր այն նամիբիացիների օսթեոպորոզը, ովքեր ապրել էին մ.թ. 350-550 թթ.: Սակայն միկրոսկոպով ուսումնասիրելով ոսկրային հյուսվածքները՝ նա տեսել է տետրացիկլին, որը տարածում գտավ միայն 1950 թվին: Նոր փորձերի ընթացքում նա ոսկորներից առանձնացրեց այդ հակաբիոտիկը՝ ապացուցելով, որ նյութը գտնվում է ոսկորներում եւ չի հանդիսանում փոշին շաղ տալու արդյունք: Ինչպես նաեւ հայտնաբերվեց հակաբիոտիկի աղբյուրը՝ այն վարակված մանրէի մեջ, որը նման էր բորբոսի եւ կրում էր Streptomyces անունը: Հենց այդ մանրէն էր արտադրում տետրացիկլինը:

Ուշադրություն դարձնելով հին աֆրիկացիների սննդակարգին՝ օրգանիզմում հակաբիոտիկի առկայությունը զարմանալի չէր: Այն հայտնաբերվել էր անգամ երեխաների մոտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել