Բուսակերները վտանգում են իրենց առողջությունը՝ Այլցգեյմերի եւ թուլամտության այլ տեսակի հիվանդություններով վարակվելու հավանականությամբ, եթե չհետեւեն վիտամին B12-ի մակարդակին, զգուշացնում են բժիշկները: Ձուկը, կակղամորթը, միսը, ձուն, կաթը եւ կաթնային մթերքները վիտամին B12-ի լավագույն աղբյուրներն են: «B12 վիտամինի դեֆիցիտը կարող է հանգեցնել ուղեղի աշխատունակության նվազման, ինչպես նաեւ հիշողության վատացման, ինչը լրջորեն կազդի մարդու կենսակերպի վրա: Բուսակերության լայն տարածվածության պատճառով շատերն անգամ հրաժարվել են կաթից: Իսկ դա կհանգեցնի վաղահաս թուլամտության»,- մեկնաբանում է Պրավեն Գուպտան՝ Գուրգաոնեյի Մարտեմիս առողջության ինստիտուտի նյարդաբանը: