Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՅՍՏԵՂ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿԻ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Նոյեմբեր 05,2010 00:00

\"\"Եվ նշվում միայն աշխատանքային օրվա սկիզբը

Խաղատուն՝ ազարտը, կիրքն ու մոլուցքն աստիճանաբար «հիվանդության» վերածող վայր: Վայր՝ որտեղ եւ՛ հաղթում են, եւ՛ պարտվում: Խաղատան մասին բոլորն էլ պատկերացում ունեն, ոմանք դա գիտեն ուղղակի որպես շինություն, լսել են դրա մասին, ոմանք էլ՝ սեփական այցելություններից, փորձից: Բայց խաղատան «խոհանոցին» ծանոթ չէ նրանցից եւ ոչ ոք: Մենք հիանում ենք լույսերով ծածկված այդ շինությունների արտաքին գեղեցկությամբ, բայց ոմանց համար այդ գեղեցկությունն ու մթնոլորտն ուղղակի կյանք է: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում այդ կյանքը, որի գերին է աշխարհի բնակչության 0.25% -ը:

Աշխատանքային օրը, ավելի ճիշտ՝ գիշերը, ըստ պաշտոնական տվյալների, խաղատանը սկսվում է ժ. 23-ին, սակայն բացառությունները, ինչպես միշտ, անխուսափելի են: Նշվում է աշխատանքային օրվա միայն սկիզբը, իսկ թե երբ կլինի ավարտը, նույնիսկ աշխատակիցները չգիտեն: Փաստ է, որ խաղատան ներսում բացակայում է ժամանակի զգացողությունը: Երբեւէ որեւէ խաղատանը չես հանդիպի ժամացույցների, աշխատակիցներին եւս արգելված է ժամացույց կրել, նույնիսկ պատուհաններ չկան, որ գոնե հնարավոր լինի կռահել ժամը: Այդ է պատճառը, որ ազարտի կրքով վարակված հաճախորդները հնարավոր է օր կամ օրեր անցկացնեն այնտեղ: Սակայն ինչ էլ լինի, որքան էլ տեւի հաճախորդի խաղը, աշխատակիցները (դիլլեր, կռուպյե) պարտավոր են համբերատար սպասարկել: Աշխատողների պարտականությունները, սակայն, դրանով չեն սահմանափակվում: Նրանք ամբողջ աշխատանքային օրվա ընթանցքում իրավունք չունեն խոսք փոխանակել որեւէ հաճախորդի հետ: Բացառություն է կազմում ընդամենը երկու արտահայտություն. «Պարոնա՛յք, կատարում ենք խաղադրույքներ», «Խաղադրույքներ այլեւս չեն ընդունվում»: Աշխատողն իրավունք չունի շեղվել խաղից ու աշխատանքից բացի խորհել այլ հարցի շուրջ: Նա պարտավոր է միշտ լինել ուշադիր: «Կռուպյեն» իրավունք չունի երբեւէ խաղալ խաղատանը: Հակառակ դեպքում՝ անմիջապես կհեռացվի աշխատանքից: Աշխատանքից հեռացման վտանգ է սպառնում նաեւ այն աշխատակցին, ով համարվում է անհաջողակ, այսինքն, եթե նրա հետ խաղացող հաճախորդները միշտ հաղթում են:

Եթե աշխատակիցների շրջանում հազվադեպ կարելի է հանդիպել անհաջողակների, ապա խաղամոլների շրջանում բացառություն են կազմում հաջողակները: Սակայն, միեւնույն է, հաճախորդը հաջողակ է, թե անհաջողակ՝ նա միշտ լիազորված է ամենալայն իրավունքներով: Խաղատանը կատարվում է հաճախորդի սրտաբուխ յուրաքանչյուր ցանկություն՝ բարձրակարգ ընթրիքից ու խմիչքներից՝ մինչեւ թեթեւաբարո կանայք ու անգամ տրանսպորտը: Հաճախորդի համար գոյություն չունի «չի՛ կարելի» արտահայտությունը: Լինում են նաեւ դեպքեր, երբ խոշոր պարտության մեջ նրանք մեղադրում են աշխատողին, հարվածում ու հայհոյում նրան (մեր օրերում՝ Հայաստանում դա շատ նորմալ է): Այդ դեպքում ո՞րն է աշխատակցի պարտավորվածությունը: Դե իհարկե՝ ժպտալը, նույնիսկ, եթե ցավից ու վիրավորանքից չես կարող թաքցնել արցունքներդ: Բայց ի՞նչ անել. մեղադրե՞լ այդ խաղամոլ հաճախորդներին, թե՝ ոչ: Չէ՞ որ նրանք «հիվանդ» են, կյանքում նրանց համար ազարտից, վառվող աչքերից ու խաղադրույքներից բացի՝ ոչինչ գույություն չունի: Նրանք ամեն օր, ամեն ժամ փնտրում են հաջողություն: Խաղատուն են այցելում ինչպես տարբեր տարիքի, այնպես էլ տարբեր մասնագիտության տեր մարդիկ: Հաճախորդների այդ մեծ խմբում՝ հազվադեպ, բայց կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր կարողանում են ճիշտ ժամանակին կողմնորոշվել, կանգ առնել ու «չհիվանդանալ»:

Ի դեպ, անգամ հոգեւորականներն են այցելում խաղատուն: Օրինակ, Հարավային Կարոլինայի Կարդեն Սիթիի Սբ. Միքայել եկեղեցու հոգեւոր հայր Էնդրյու Թրապը եկեղեցականի հանդերձանքով նստել է խաղասեղանի շուրջ եւ մասնակցել POKER-ի առաջնությանը: Ճիշտ է, նրան չի հաջողվել շահել գլխավոր մրցանակը, բայց հասել է մինչեւ կիսաեզրափակիչ եւ տիրացել 100 000 ԱՄՆ դոլարի: Քահանան շահումը ստանալուց անմիջապես հետո նոր եկեղեցի կառուցելու հիմնադրամ է բացել: «Ներկայիս եկեղեցին արդեն շատ է հնացել ու մեր բոլոր պահանջներին չի համապատասխանում: Այն շատ փոքր է, բացի դրանից՝ վտանգ կա, որ փոթորիկներին այլեւս չի դիմակայի»,- ասել է քահանան: Մրցաշարին մասնակցելու համար քահանան դիմել էր եկեղեցական վերնախավին ու միայն թույլտվություն ստանալուց հետո հայտնվել խաղասեղանի շուրջ: Քահանան հայտնել է, որ կաթոլիկ եկեղեցին չի արգելում ազարտային խաղերին մասնակցել, թեեւ թույլ էլ չի տալիս մոռանալ չափի զգացողության մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել