Այսօր Մոսկվայում՝ նշանավոր ԳՈՒՄ-ի ցուցադրության սրահում, մեկնարկում է շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալլի ավանդական՝ 5-րդ հուշամրցաշարը, որին մասնակցող 10 ուժեղագույն շախմատիստների մեջ է նաեւ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Մրցաշարի միջին վարկանիշը շատ բարձր է, այն համապատասխանում է ՖԻԴԵ-ի դասակարգման 21-րդ կարգին: Շախմատասերներին հիշեցնենք, որ հուշամրցաշարի առաջին հաղթողը 2006 թվականին եղել է Լեւոն Արոնյանը:
Շախմատային կյանքը լուսաբանող լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այս մրցաշարի ավարտից անմիջապես հետո մեկնարկելու է արագ շախմատի աշխարհի առաջնությունը, որտեղ հուշամրցաշարի բոլոր մասնակիցներին՝ Լեւոն Արոնյանին, Վլադիմիր Կրամնիկին, Ալեքսանդր Գրիշչուկին, Շախրիյար Մամեդյարովին, Սերգեյ Կարյակինին, Պավել Էլյանովին, Բորիս Գելֆանդին, Հիկարու Նակամուրային, Ալեքսեյ Շիրովին եւ Վան Հաոյին կմիանան հատուկ հրավիրվածներ Մագնուս Կարլսենը, Ռուսլան Պոնոմարյովը, Թեյմուր Ռաջաբովը, Պյոտր Սվիդլերը, Սերգեյ Մովսիսյանը, Յան Նեպոմնյաշչին, Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Դմիտրի Անդրեյկինը, Ռաուֆ Մամեդովը, Բորիս Գրաչովը եւ Բորիս Սավչենկոն: Նրանք շրջանային մրցակարգով երկու օրում պետք է որոշեն արագ շախմատի աշխարհի նոր չեմպիոնին, որի կոչումը ներկայումս կրում է նորվեգացի Մագնուս Կարլսենը: