Լրահոս
Օրվա լրահոսը

Նահանջը շարունակվում է

Նոյեմբեր 05,2010 00:00

\"\"Սանկտ Պետերբուրգում շարունակվող շախմատի Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարում համեմատաբար հաջող մեկնարկած հայաստանցի գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը վերջին երկու պարտիաներում միավորը բաժանել է մրցակիցների հետ, որի հետեւանքով յոթերորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում 5,0 միավորով նահանջել է եւս չորս աստիճան եւ հայտնվել 17-րդ հորիզոնականում: Հակառակ նրա՝ Կարեն Գրիգորյանը եւ Հրանտ Մելքումյանը, շնորհիվ հաղթանակների, վաստակած միավորների քանակով հավասարվեցին նրան եւ շոշափելի վերընթաց արձանագրեցին: Կարենը 41-րդ հորիզոնականից բարձրացավ 32-րդ, իսկ Հրանտը 58-ից՝ 38-րդ:

Երեկ կայացած ութերորդ տուրում Անդրիասյանը սպիտակներով խաղում էր Վադիմ Զվյագինցեւի հետ, իսկ Մելքումյանն ու Գրիգորյանը, համապատասխանաբար, Յակով Գելլերի եւ Վլադիմիր Բուրմակինի հետ: Բոլոր երեքն էլ ներկայացնում էին Ռուսաստանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել