Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդաժողով՝ Հռոմում

Նոյեմբեր 05,2010 00:00

Օրերս Հռոմում կայացել է բնիկ ժողովուրդների ոչնչացմանը եւ ցեղասպանութունների հիշատակմանը նվիրված եռօրյա խորհրդաժողով, որը կազմակերպել էր «11 հոկտեմբեր» համախմբումը։ Հայկական կողմը ներկայացնում էր Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ Պետօ Դեմիրճյանը: Խորհրդաժողովի աշխատանքների մեջ առաջին անգամ ներառվեցին Հայոց եւ Ռուանդայի ցեղասպանությունները։ Նշենք, որ «11 հոկտեմբեր» համախմբումը բաղկացած է Իտալիայի տարածքում գտնվող զանազան կազմակերպություններից, որոնց աշխատանքի առանցքում են Ամերիկա եւ Ավստրալիա մայրցամաքների բնիկ ժողովուրդների պաշտպանությունն ու իրավունքները։ Պ. Դեմիրճյանը, ելույթ ունենալով մասնագիտական լսարանի առաջ, խոսել է մասնավորապես Թուրքիայի դրժողական քաղաքականության մասին: Անդրադարձ է եղել նաեւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ քաղաքականությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել