Լրահոս
Օրվա լրահոսը

Հանուն երեխաների

Նոյեմբեր 05,2010 00:00

\"\"Արդեն 5 տարի է՝ ինչ «Բարեկամության կամուրջ» միջազգային համագործակցության կենտրոն հասարակական կազմակերպությունը քաղցկեղից բուժվող երեխաների համար տարատեսակ ծրագրեր է իրականացնում եւ միջոցառումներ կազմակերպում՝ այս երեխաների առօրյան ավելի գունեղ ու հիշարժան դարձնելու համար:

Կազմակերպության հերթական նախաձեռնությունը՝ «Ուխտագնացություն Հայաստանի եկեղեցիներ» ծրագիրն էր: «Բարեկամության կամուրջ» միջազգային համագործակցության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Չախալյանը եւ եւս մոտ 60 հեծանվորդներ այցելել են Հայաստանի յոթ եկեղեցիներ՝ Սուրբ Սարգիս (Երեւան), Մայր աթոռ, Սուրբ Մարիանե, Սուրբ Գեւորգ, Սաղմոսավանք, Օհանավանք, Սուրբ Սարգիս (Արագածոտն), ուր վառել են քաղցկեղից բուժվող երեխաների ու հանուն այս երեխաների առ Աստված աղոթք հղող բոլոր մարդկանց եւ կազմակերպությունների տրամադրած մոմերը եւ հավաքել եկեղեցու մատույցների կենցաղային աղբը: «Բարեկամության կամուրջ» հ/կ-ին մոմեր էին տրամադրել նաեւ «առավոտցիները»:

Կազմակերպության նախագահ Արսեն Չախալյանից տեղեկացանք, որ ուխտագնացությանը մասնակցել են ոչ միայն քաղցկեղից բուժվող, այլ նաեւ՝ արդեն բուժված երեխաներ եւ աղոթել բոլոր երեխաների բուժման եւ առողջ ապագայի համար. հույսով եւ հավատով ու Աստծո օրհնությամբ մի օր կբուժվեն բոլոր երեխաները: Ըստ պարոն Չախալյանի, ճիշտ կլինի, որ գոնե Երեւանում լինի մեկ մասնագիտացված դեղատուն, որտեղից քաղցկեղից բուժվող երեխաները իրենց անհրաժեշտ դեղերը կստանան շատ ավելի ցածր գնով, քան գնում են այսօր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել