Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՐԵԴԱՐՁԸ՝ ՇՆՈՐՀԱՆԴԵՍՈՎ

Նոյեմբեր 05,2010 00:00

\"\"Օրերս Երգի պետական թատրոնում կայացավ երիտասարդ երգչուհի Էմմա Ասատրյանի (Արշակյան քույրերի պրոդյուսեր Արթուր Ասատրյանի դուստրն է) ձայնասկավառակի շնորհանդես-համերգը: «Առավոտի» հետ զրույցում երգչուհին ասաց, որ «24» անունը կրող ձայնասկավառակը թվով առաջինն է (շնորհանդես-համերգը համընկավ երգչուհու ծննդյան 24-ամյակի հետ): Այն կրկնակի սկավառակ է (double CD), որից մեկը ամբողջությամբ կազմված է ջազային ստանդարտներից, մյուսը՝ երգչուհու հեղինակային երգերից:

Է. Ասատրյանը ասաց նաեւ, որ երգում է վաղ տարիքից: 11 տարեկանում հանդես է եկել «Դո-Ռե-Մի» մանկական երաժշտական շոուի շրջանակներում, ապա, երկու տարի անց, սկսել է սոլո-կարիերան՝ որպես Երգի պետական թատրոնի մեներգչուհի: 2010թ.-ից Հայաստանի պետական ջազ-նվագախմբի մեներգչուհին է:

Էմման ունի պրոֆեսիոնալ կրթություն: Ավարտել է Ավստրիայի Կլագենֆուրտ քաղաքի պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը, ինչպես նաեւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նույն բաժինը: Մասնակցել է «Սլավյանսկի բազարչիկ», «Կոմիտաս» մրցույթներին: Վերջերս էլ ներկայացրել է Հայաստանը՝ Թբիլիսիում կայացած «Kavkaz Jazz» փառատոնին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել