Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մեքենա, ոչ համակարգիչ, ոչ փող

Նոյեմբեր 05,2010 00:00

\"\"Պետբյուջեից պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման եւ վերականգնման համար հատկացվող միջոցներն առաջվա պես լավատեսություն չեն ներշնչում փորձագետների շրջանում:

«2009 թվականին բյուջեից 213 մլն դրամ է հատկացվել վերականգնողական եւ հետազոտական աշխատանքների համար: Հնարավոր է բյուջեի համար դա զգալի գումար է, սակայն միայն մեկ հուշարձանի վերականգնման համար անհրաժեշտ է միջին հաշվով 90-100 մլն դրամ»,- ըստ «Արմինֆոյի»՝ ասել է Հուշարձանների վերականգնման կենտրոնի տնօրեն Վարդան Պարսամյանը՝ երեկ կայացած մամուլի ասուլիսում: Նրա խոսքով, Հայաստանի տարածքում գտնվում է, ընդհանուր առմամբ, 24 հազար պատմամշակութային հուշարձան, ընդ որում, ըստ կառավարական ծրագրի, տարեկան ուսումնասիրվում է դրանցից ընդամենը 26-ը: Հետազոտությունների արդյունքները ներկայացվում են ՀՀ մշակույթի նախարարություն, որտեղ հատուկ ստեղծված խորհրդի անդամները որոշում են, թե հուշարձաններից որն անհապաղ վերականգնման կարիք ունի: Արդյունքում՝ համապատասխան գումարը ներառվում է հաջորդ տարվա բյուջեում: Վ. Պարսամյանի ասելով, 2010 թվականին միայն շարունակվել են 2-3 տարի առաջ սկսված վերականգնողական աշխատանքները: «Զբոսաշրջության տեսանկյունից Հայաստանը գրավիչ է, առաջին հերթին, իր հարուստ մշակութային ժառանգությամբ: Նշանակում է՝ մեր հուշարձանները պետք է դառնան զբոսաշրջիկների համար մատչելի… Միայն Սյունիքի մարզում գտնվում է 3000 հուշարձան, որոնցից շատերը դժվարմատչելի վայրերում են: Ընդ որում, մեր Սյունիքի մասնաճյուղում աշխատում է 27 մարդ, ովքեր չունեն ոչ միայն մեքենա, այլեւ, նույնիսկ, համակարգիչ»,- նշել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել