Լրահոս
Օրվա լրահոսը

YouTube-Ը ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԷԼԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՎԵԼ Է

Նոյեմբեր 05,2010 00:00

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը Հաթայի նահանգ (Կիլիկիա) կատարած այցի ժամանակ անդրադարձել է Թուրքիայում 2,5 տարի անց բացված եւ կրկին արգելափակման վտանգի տակ կանգնած YouTube-ի ճակատագրին: News.am-ի մատուցմամբ, Գյուլը հայտարարել է, թե անհրաժեշտ է, որ Թուրքիան չմտնի այն երկրների շարքը, որոնք նման բաներն արգելում են։ Թուրքիայի նախագահը նշել է, թե իր կարծիքը YouTube-ի հարցում չի փոխել։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը Twitter-ի միջոցով մի քանի անգամ իր անհանգստությունն էր հայտնել Թուրքիայում YouTube-ի եւ մյուս ինտերնետ կայքերն արգելափակելու շուրջ։ Այդուհանդերձ, Անկարայի դատարանը որոշում է կայացրել, որով Թուրքիայում կրկին փակվելու է YouTube-ը, եթե վիդեո-հոսթինգից չհանվի Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախկին ղեկավար Դենիզ Բայկալի սեռական կապի մասին տեսանյութը։

Ներկայումս YouTube-ից պատասխան չի ստացվել, սակայն հիշյալ տեսանյութը հանվել է կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել