Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՍԻՐԵԼ ԳԵՂԵՑԻԿ ԿԱՆԱՆՑ, ՔԱՆ «ԳԵՅ» ԼԻՆԵԼ»

Նոյեմբեր 05,2010 00:00

\"\"Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի շուրջ հերթական սեքս-սկանդալն է տեղի ունեցել: Այս անգամ երիտասարդ մարմնավաճառ՝ Նադիա Մակրին (նկարում) է պնդել, թե քաղաքական գործիչը երկու անգամ օգտվել է իր ծառայությունից՝ ամեն հանդիպման համար վճարելով 5 հազար եվրո: Նա նաեւ հավաստիացրել է, թե Բերլուսկոնիի նախաձեռնած երեկոներին մասնակցել են նաեւ անչափահաս աղջիկներ եւ, որ վարչապետի ինքնաթիռը օգտագործվել է թմրանյութերի տեղափոխման համար: Այդ մասին գրում է Corriere della Sera թերթը: Մարմնավաճառուհին այս անկեղծ խոստովանություններն արել է Պալերմոյի դատախազությունում, ուր նա կանչվել էր մեկ կնոջ ցուցմունքի հիման վրա, ով կալանավորվել էր թմրանյութեր տեղափոխելու համար: Նադիա Մակրին հայտարարել է, թե վարչապետի հետ հանդիպել է երեք անգամ, որոնք, իբր, կազմակերպել էր շոու-բիզնեսում հայտնի Լելե Մորան, ում համար ինքն աշխատել է: Իտալիայի վարչապետը, իհարկե, հերքում է, թե երբեւէ օգտվել է մարմնավաճառուհիների ծառայություններից: Ինչ վերաբերում է երիտասարդ կանանց նկատմամբ իր ենթադրյալ կրքոտությանը, ապա Բերլուսկոնին հայտարարել է. «Ավելի լավ է գեղեցիկ կանանց սիրել, քան «գեյ» լինել»: Այդ ձեւակերպումը նոր սկանդալ է հրահրել սեռական փոքրամասնությունների շրջանում, որոնք հայտարարել են, թե քաղաքական գործչի ռեպլիկը «վիրավորական է արվամոլների համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել