Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԲԱՄԱՅԻ ՌԵՏԻՆԵ ՏԻԿՆԻԿԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՎԱՅԵԼՈՒՄ

Նոյեմբեր 05,2010 00:00

\"\"Չինաստանը սկսել է ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի տեսքով փչովի սեքս-տիկնիկներ արտադրել: Մեծահասակների համար նախատեսված ռետինե խաղալիքները ցուցադրվել են Գուանչժոու քաղաքում վերջերս տեղի ունեցած սեքսուալ մշակույթի փառատոնում: Հենց այդ փառատոնում են Չինաստանի պետական ԶԼՄ-ների լրագրողները հայտնաբերել Օմաբայի ռետինե տիկնիկը: The Daily Telegraph-ը գրել է, թե ամերիկացիները, գուցեեւ, վերջին շրջանում սկսել են չսիրել իրենց նախագահին, բայց Չինաստանում նա մեծ ժողովրդականություն է վայելում: Հատկապես չինացիները սիրում են «Մաօբամա»-ի պատկերով մարզաշապիկներ կրել: Այդ մարզաշապիկների վրա պատկերված են Բարաք Օբամայի եւ Չինաստանի առաջնորդ Մաո Ցզեդունի դիմանկարները:

Ի դեպ, փառատոնի ցուցադրությանը, որտեղ եղել է սկանդալային այդ տիկնիկը, մուտք ունեն բացառապես չափահասները: Մուտքի արժեքը 30 յուան է: Սկանդալային նորարարությունը չինական համացանցում մեծ արձագանք է ստացել: Ոմանք իրենց վրդովմունքն են հայտնել ապրանքի անորակության առնչությամբ՝ շեշտելով, թե ԱՄՆ նախագահը արժանի է ավելի լավ մոդելի, իսկ ոմանք հետաքրքրվել են, թե ինչո՞ւ չպատրաստել նաեւ Մաո Ցզեդունի ռետինե տիկնիկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել