Լրահոս
Օրվա լրահոսը

Մեդվեդեւը շողոքորթել է Ճապոնիայի վարչապետին

Նոյեմբեր 05,2010 00:00

\"\"Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, որը վիրավորել էր Ճապոնիային՝ հարավկուրիլյան վիճահարույց կղզիներ այցելելով, հինգշաբթի օրը այդ երկրի վարչապետ Նաոտո Կանին խաղաղարար անսպասելի ուղերձ է հղել: ՌԴ նախագահը վարչապետ Նաոտո Կանին շնորհակալություն է հայտնել Իոկոգամում անցկացվելիք «Ասիական խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության» (ԱԽՏՀ) անդամ երկրների առաջնորդների համաժողովին մասնակցելու հրավեր ստանալու կապակցությամբ եւ հաստատել է, որ ակտիվորեն կմասնակցի համաժողովի աշխատանքին: Իր ուղերձում Մեդվեդեւը հույս է հայտնել, որ հնարավոր կլինի համակարգային համատեղ միջոցառումներ իրականացնել՝ գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները հաղթահարելու, հետճգնաժամային փուլում տարածաշրջանում տնտեսական եւ սոցիալական ապահովության վրա խարսխված զարգացման օպտիմալ մոդել մշակելու նպատակով:

ԱԽՏՀ ոչ պաշտոնական համաժողովին մասնակցելու են 21 երկրի, այդ թվում՝ Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի եւ Հարավ-արեւելյան Աֆրիկայի առաջնորդները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել