«ՎիվաՍել-ՄՏՍ» դպրոցի հերթական դասընթացն այս անգամ կազմակերպվել է ապագա իրավաբանների մասնակցությամբ: Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում եռօրյա ինտերակտիվ դասընթաց էր կազմակերպվել տարբեր բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողների համար:
Եռօրյա ինտերակտիվ դասընթացների միջոցով, հանրապետության տարբեր բուհերից ընտրված ապագա իրավաբանները «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի օրինակով գործնական գիտելիքներ ստանալու հնարավորություն ունեն պայմանագրային իրավունքի եւ դատավարական ընթացակարգերի վերաբերյալ: «Հաջողված աշխատանքի հիմքում օրենքի իմացությունն է: Կարեւոր է գիտակցել, որ գրված դրույթներից բացի, գոյություն ունեն նաեւ բարոյական նորմեր, որոնց կիրառումը ոչ միայն ցանկալի, այլեւ պարտադիր է ամուր կազմակերպություն ունենալու համար: Վստահ եղեք, որ աշխատակիցների նկատմամբ հարգանքը փոխադարձ է լինում՝ ապահովելով բարձր արդյունավետություն: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն առաջնորդվում է կառավարման այն մշակույթով, որի հիմքում գերակայում են օրենքը, թափանցիկ գործելաոճն ու հարգանքը»,- ներկաների ուշադրությունը հրավիրեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ոլորտի առանձնահատկությունները գործնականում հասկանալու հարցում ուսանողները ստանալու են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի իրավաբանական բաժնի աշխատակիցների աջակցությունը: Դասընթացի ավարտին ապագա իրավաբանները ստանալու են մասնակցության հավաստագրեր: