Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԻՇՏ ԷԻՆՔ ԶԱՐՄԱՑԵԼ

Նոյեմբեր 05,2010 00:00

Երեկվա «Առավոտում» «Միայն գովասանական նամակներ» լուրում՝ հենվելով Սյունիքի մարզպետարանի տարածած տեղեկության վրա, գրել էինք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը «Տաթեւի վերածնունդ» ծրագրի իրականացման եւ «Տաթեւի թեւեր» ճոպանուղու բացման աշխատանքներին աջակցելու համար ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանից շնորհակալություն եւ բարեմաղթանք է ստացել՝ «հետագա արգասաբեր աշխատանք»: Նաեւ զարմացել էինք, թե ինչու է միայն Սյունիքը շնորհակալություն ստանում, կամ ինչ արգասաբեր աշխատանք, երբ Սուրիկ Խաչատրյանը անպակաս է աղմկոտ պատմություններից, իսկ նրա օրոք Սյունիքի գյուղերը դատարկվում են: Հրապարակմանը արձագանքել է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը:

Ըստ նախարարության. «ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակված լինելով «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոնի բացման միջոցառումների համակարգող, շնորհակալական նամակ է ուղարկել ոչ միայն Սյունիքի մարզպետին, այլեւ բոլոր այն պետական կառույցների ղեկավարներին, որոնք ներգրավված են եղել «Տաթեւի վերածնունդ» ծրագրի իրականացման եւ «Տաթեւի թեւեր» ճոպանուղու բացման աշխատանքներում: Շնորհակալական նամակներ են ուղարկվել ՀՀ առողջապահության, արտակարգ իրավիճակների, տրանսպորտի եւ կապի, քաղաքաշինության նախարարներին, ոստիկանապետին, Ազգային անվտանգության ծառայության տնօրենին, ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին, ԿԱ ՔԱԳՎ պետին, ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետին, ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել