Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՐՁՅԱԼ՝ ԿԱՆԱԴԱՀԱՅԵՐԸ

Նոյեմբեր 05,2010 00:00

Ըստ «Արմինֆոյի», Հայ առաքելական սուրբ եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը օրեր առաջ եղել է Կանադայում, իսկ երեկ Ստեփանակերտում հայտարարել է, որ Մոնրեալի հայ համայնքը պատրաստակամություն է հայտնել բարեկարգելու Շուշիի փողոցներից մեկը:

Ըստ սրբազանի, Շուշիի Պռոշյան փողոցով կանցկացվի նոր ջրատար ցանց, փողոցը կասֆալտապատվի եւ կլուսավորվի: Ծրագիրն արժե 260 հազար դոլար: Այդ գումարից 30 հազարը կտրամադրի ԼՂՀ կառավարությունը: 230 հազար դոլարը մտադիր է հավաքել Մոնրեալի հայ համայնքը՝ երկու տարում: Գործընթացն արդեն սկսվել է: Արդեն հավաքվել է 90 հազար դոլար:

Հիշեցնենք, որ նույն Շուշիում 400 տեղանոց դահլիճով, երաժշտական գործիքների, նկարչության, արվեստների եւ արհեստների, թատերական, հայկական պարերի եւ բալետի, տիկնիկային թատրոնի դասարաններով մշակույթի կենտրոն կառուցելու համար կանադական Տորոնտո քաղաքի հայերը մտադիր են 450 հազար դոլար հավաքել: 260 հազարը արդեն հավաքել են: («Առավոտ», 12.06.2010՝ «Գումարի կեսից ավելին արդեն կա»):

Տորոնտո քաղաքի հայերը Ղարաբաղի Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղում էլ նոր դպրոց են կառուցել («Առավոտ», 20.05.2010):

Օրեր առաջ էլ Երեւանում էր Համահայկական խաղերի կազմկոմիտեի փոխնախագահ Հրանտ Բարդակյանը, ով Կանադայի հայ համայնքի անունից օժանդակություն է խոստացել Հայաստանի «Հատիս» ակումբին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել