«Առավոտի» տեղեկություններով, հիվանդության պատճառաբանությամբ արդեն մի քանի օր աշխատանքի չի ներկայանում ՔԿՀ պետը՝ գեներալ Հայկ Հարությունյանը:
Մեր աղբյուրի պնդմամբ, նրա «հիվանդանալու» պատճառը վերջերս «Սեւան» ՔԿՀ-ում զանգվածային բողոքի ալիքն է եղել, երբ տասնյակ դատապարտյալներ տանիք բարձրացան՝ իրենց վաղաժամկետ ազատման դիմումները մերժելու հետ կապված: Արդարադատության նախարարը հրավիրել է խորհրդակցություն, որին ՔԿՀ պետը չի ներկայացել: Ասում են, որ դրանից հետո Հարությունյանին փոխարինող են ման գալիս: Մեր աղբյուրը չի բացառում դատապարտյալների զանգվածային բողոքի նոր դրսեւորումները, ինչի մասին տեղյակ լինելով, Հարությունյանն ի վիճակի չի լինի կանխել դրանք: Առայժմ ՔԿՀ պետերին «օգնում» են «զոն նայողները», որոնք եթե չլինեն, վիճակն իսկապես պայթյունավտանգ կլինի: