ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, նոյեմբերի 3-ին, ժամը 15.10-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, կան տուժածներ:
Նախնական տվյալներով՝ տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի, որի հետեւանքով մարմնական վնասվածքներով Գյումրի քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել 69-ամյա Սողոմոն եւ 14-ամյա Նորիկ Չաթալյանները:
Ս. Չաթալյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Ն. Չաթալյանինը՝ բավարար: