Երեկ ադրբեջանական կողմը վերադարձրել է Մանվել Սարիբեկյանի դիակը: Դիակի հանձնումը տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում:
Հայաստանի Ճամբարակի շրջանի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Մամիկոնի Սարիբեկյանը սեպտեմբերի 11-ին գերի էր ընկել Շամշադինի շրջանում: Չնայած այն հանգամանքին, որ նա քաղաքացիական անձ էր, Ադրբեջանի ՊՆ-ն առիթը բաց չթողեց գերված քաղաքացիական անձին «դիվերսանտ» ներկայացնելու համար:
Հոկտեմբերի 5-ի գիշերը Սարիբեկյանը ադրբեջանական բանտում կախվեց: Հայկական կողմը կարծում է, որ Սարիբեկյանին կամ սպանել են, կամ հասցրել ինքնասպանության: Դա հաստատում է այն փաստը, որ ադրբեջանական կողմը 1 ամիս շարունակ հրաժարվում էր վերադարձնել Սարիբեկյանի դիակը: