Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԽԱԽՈՏԻ ԲՈՒՅՐՈՎ ԱՂՋԻԿՆԵՐ

Նոյեմբեր 05,2010 00:00

Երեւանի պետական մանկավարժական համալսարանում 5 րոպեանոց դասամիջոցների ընթացքում ուսանողները երբեմն չեն հասցնում նախաճաշել կամ, ընդհանրապես, ինչ-որ բան ուտել եւ ճիշտ ժամանակին հասնել դասերին:

Պատճառն այն է, որ ներքնահարկում ծխախոտի ծխից «մառախուղ» է տիրում եւ հնարավոր չէ առանց արցունքակալած աչքերի կամ խեղդվելու անցնել այդ հատվածով: Բուֆետում, ճիշտ է, կան որոշ ուտելիքներ, բայց այնտեղ էլ նույն պատկերն է ու ներս մտնելն ուղղակի տհաճ է: Պատին փակցված «ՉԾԽԵԼ» ցուցանակը ֆիզիկապես մաշվել է, չնայած այդ պահանջին ուշադրություն դարձնող էլ չկա: Օրվա վերջում աղջիկների վրայից օծանելիքի փոխարեն ծխախոտի հոտ է բուրում: Էլ չենք ասում, որ ծխախոտի հոտով աղջկա կողքին կանգնելը ոչ ոքի հաճելի չէ: Դասախոսների նախատինքներն անգամ ի զորու չեն փոխել իրավիճակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել