Մոսկվայի հյուսիսում հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել են 21 եւ 23 տարեկան 2 հայաստանցիներ, որոնք մեղադրվում են 9–ամյա մի երեխայի առեւանգման համար։ Ըստ tert.am-ի, այս մասին ԼվՑպՐՒՈՍր–ին երեկ հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։ Պարզվել է, որ դեռ մայիսի 26–ին երկու երիտասարդները առեւանգել են 9-ամյա Սաշային, որը ծնունդով Հայաստանից 45-ամյա մոսկվացի հայտնի ձեռնարկատերի որդին է։ Նրանք երեխային տարել էին բնակելի տներից մեկի նկուղ եւ որպես փրկագին պահանջել 8 մլն ռուբլի։ Հինգ օր երեխային կապկպված պահել են այդ նկուղում եւ ծեծել։ Նրանք տղային ազատ են արձակել միայն մայիսի 31-ին՝ ողջ փրկագինը ստանալուց հետո։