Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՆՎԵԼ Է

Նոյեմբեր 05,2010 00:00

«ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի այս նստաշրջանի օրակարգից «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ» բանաձեւի նախագիծը հանվել է»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրել է ԱԺ պատգամավոր, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը: Պատվիրակության ղեկավարը նշել է, որ հայկական կողմը դեմ էր, որ ԼՂ հիմնախնդիրն վերաբերող բանաձեւ քննարկվեր ՆԱՏՕ-ի ԽՎ-ում, քանի որ այդ հիմնախնդիրի հետ կապված բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում. «Սակայն երբ բանաձեւի նախագիծը մտցվեց օրակարգ, հայկական կողմը հանդես եկավ համապատասխան «շտկող» առաջարկություններով»: Հիշեցնենք, որ այս բանաձեւի նախագծի առնչությամբ ՆԱՏՕ-ի ԽՎ-ի ղեկավարին նամակ էր հղել ոչ միայն ՆԱՏՕ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը, այլ նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Ի դեպ՝ «Առավոտի» տրամադրության տակ է հայտնվել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Դեւիդ Հոբսի նամակը՝ ուղղված վեհաժողովի անդամներին՝ առ այն, որ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձեւի նախագիծը հանվել է օրակարգից Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Զիյաֆաթ Ասկյարովի խնդրանքով, որը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջոն Թաներին (ԱՄՆ) տեղեկացրել էր, որ ադրբեջանական պատվիրակությունը չի կարող ներկա լինել ՆԱՏՕ-ի վեհաժողովի մոտակա նստաշրջանին՝ իր երկրում սպասվող ընտրությունների պատճառով, եւ խնդրել էր այդ նախագծի քննարկումը հետաձգել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել