Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ՎԹԱՐ՝ ՄԻ ԺԱՄՈՒՄ

Նոյեմբեր 05,2010 00:00

\"\"

Երեկ, ժամը 19:15-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղու վրա «Նիվա» մակնիշի 466 ԼԼ 62 համարանիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, ով ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել: «Առավոտի» տեղեկություններով՝ «Նիվան» պատկանում է «Կոկա-կոլա» ընկերությանը, իսկ վարորդը 27-ամյա Աբգար Վանյայի Դեմուրչյանն էր:
Ականատեսները մեզ հետ զրույցում պատմում էին, որ հետիոտնն անցել է ոչ թույլատրելի հատվածով, իսկ փողոցում 20 օր է՝ արտաքին լուսավորում չկա:

\"\"

Ժամը 20:10-ի սահմաններում Երեւան-Աբովյան ավտոճանապարհին, Հյուսիսային ավտոկայանի դիմաց, բախվել են «ՎԱԶ 21011» մակնիշի 06 ՏՍ 368 համարանիշի եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի 61 ԼՏ 441 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով երեք հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց մեջ է եղել նաեւ 39-ամյա Արսեն Բենիամինյանը, ով աշխատում է Հայաստանի փրկարար ծառայությունում՝ որպես Նորք- Մարաշ համայնքային բաժնի պետ: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել