Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՈՒՐՃԸ ԿԲԱՑԱՀԱՅՏԻ

Նոյեմբեր 04,2010 00:00

Ըստ ամերիկացի գիտնականների՝ սուրճից հետո ձեռքերի անկառավարելի դողը վկայում է օրգանիզմում թաքնված հիվանդության մասին: Անցկացված հետազոտություններին մասնակցած 23-60 տարեկան 157 կանանց խնդրել են օրական 3 բաժակից ավելի սուրճ խմել, ապա որոշ մասի մոտ նկատվել է ձեռքերի դող: Հայտնաբերվել է, որ այն կանայք, որոնց ձեռքերը դողացել են, նախկինում բժշկի են դիմել հիպերտոնիայի եւ վեգետատիվ-անոթային դիստոնիայի պատճառով: Առավոտյան խրոնիկ հոգնածությունը կարող է որեւէ հիվանդության նախանշան լինել, հետեւաբար արգելվում է օրգանիզմը առույգացնել թունդ սուրճով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել