Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, որն անընդհատ գլուխ բարձրացնող վնասվածքի պատճառով անկանոն մրցելույթներ է ունենում մրցաշրջան 2010-ում, Բազելում մեկնարկած ATP-ի շարքի մրցաշարի առաջին տուրում 6:3, 6:4 հաշվով պարտության է մատնել չեխ Յան Հայեկին: Նալբանդյանի հաջորդ մրցակիցը լինելու է խորվաթ Մարին Չիլիչը:
Բազելի միջազգային մրցաշարի մրցանակային ֆունդը $2 մլն 435 հազար է: