Միայն պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհում տեղի ունեցող կարեւորագույն իրադարձությունները լուսաբանող «BoxingScene»-ն տեղեկացնում է, որ «Super Six»-ի նմանությամբ առաջին թեթեւագույն քաշային կարգում կազմակերպվող մրցաշարի մեկնարկը նախապես հայտարարված դեկտեմբերի 18-ից՝ մեկ շաբաթ առաջ է տեղափոխվում:
Դեկտեմբերի 11-ին Լոս Անջելեսում մասնակից քառյակի երկու ֆավորիտներից մեկը՝ IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն, Հայաստանը ներկայացնող Վախթանգ Դարչինյանը հանդիպելու է Աբներ Մարեսի հետ: Նույն օրը հաղթողի մյուս հիմնական հավակնորդը՝ Իոննի Պերեսը, ուժերը չափելու է Ջոզեֆ Ագբեկոյի հետ, որը, ինչպես հիշում է հայ մարզասերը, Վիկին հաղթել էր ոչ այնքան ազնիվ մարտ վարելով: