Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օմբուդսմենը՝ ՔԿՀ-ում

Նոյեմբեր 04,2010 00:00

Առկա էր ժամկետանց դեղորայք

Երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենակից տեղեկացրին, որ հոկտեմբերի 25-29-ը Պաշտպանի աշխատանքային խումբն այցելել է ՀՀ Սյունիքի մարզ:
Պաշտպանի ներկայացուցիչները այցելել են Սյունիքի մարզում տեղակայված մի շարք զորամասեր, ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի, Գորիսի, Կապանի եւ Մեղրիի բաժիններ, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի Նռնաձոր համայնքում տեղակայված տեղամաս եւ ՀՀ ՊՆ ՌՈՎ Կապանի ռազմական ոստիկանության բաժին:
ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ում նրանք հանդիպել են ՔԿՀ-ի պետի տեղակալների հետ (այցելության պահին ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ի պետը գտնվել է Երեւանում), ուսումնասիրել են շենքային պայմանները: Վերանորոգվել էին բոլոր պատժախցերն ու սանհանգույցը: Ուսումնասիրության ժամանակ ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ի բուժմասում առկա է եղել ժամկետանց դեղորայք:
ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի ձերբակալված անձանց պահման վայր այցելության ընթացքում ուսումնասիրվել են ՁՊՎ-ի բոլոր 3 խցերի, կարճատեւ տեսակցության համար նախատեսված սենյակի, քննիչների եւ փաստաբանների համար նախատեսված սենյակի, բուժմասի, ճաշարանի, զուգարանի, լոգարանի եւ զբոսանքի համար նախատեսված տարածքի, 3 ժամանոց պահման խցերի պայմանները, որոնք, բացառությամբ 3 ժամանոց պահման խցերի, համապատասխանել են օրենսդրության պահանջներին: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 3 ժամանոց պահման խցերի նստարանների փայտե նստելատեղերը բացակայում են, եւ բաժին բերման ենթարկված անձինք նստելու ցանկություն ունենալու դեպքում ստիպված են լինելու նստել նստարանի բետոնե ծածկույթին: Նշվածի վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը գրությամբ դիմելու է ՀՀ ոստիկանապետին: ՁՊՎ-ում գտնվել է 1 ձերբակալված անձ, ով ներկայացուցիչների հետ առանձնազրույցի ընթացքում պահման պայմանների վերաբերյալ կամ ՁՊՎ վարչակազմի դեմ որեւէ բողոք չի ներկայացրել:
Խմբի անդամները ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի ձերբակալված անձանց պահման վայրում (ՁՊՎ) ուսումնասիրել են ՁՊՎ-ի բոլոր 2 խցերի, կարճատեւ տեսակցության համար նախատեսված սենյակի, քննիչների եւ փաստաբանների համար նախատեսված սենյակի, բուժմասի, ճաշարանի, զուգարանի, լոգարանի եւ զբոսանքի համար նախատեսված տարածքի եւ 3 ժամանոց պահման խցերի պայմանները, որոնք համապատասխանել են օրենսդրության պահանջներին:
Այցի պահին նշված բաժնի ՁՊՎ-ում ձերբակալված կամ կալանավորված անձինք չեն գտնվել: Իսկ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի ձերբակալված անձանց պահման վայրում ուսումնասիրվել են բոլոր 5 խցերը, կարճատեւ տեսակցության համար նախատեսված սենյակը, քննիչների եւ փաստաբանների համար նախատեսված սենյակը, բուժմասը, ճաշարանը, զուգարանը, լոգարանը եւ զբոսանքի համար նախատեսված տարածքը եւ 3 ժամանոց պահման խցերը:
Այցի պահին ՁՊՎ-ում է գտնվել 1 կալանավորված անձ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել