Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՎՐԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՄԱՀԱՊԱՏԻԺ Է ՍՊԱՌՆՈՒՄ

Նոյեմբեր 04,2010 00:00

Վրաստանի արտգործնախարարությունը խոստացել է բոլոր ջանքերը գործադրել Մալայզիայում թմրանյութերի առեւտրով զբաղվելու մեղադրանքով անցած շաբաթ կալանավորված իր երկու քաղաքացիների իրավական պաշտպանության համար: Եթե Մալայզիայի դատարանը նրանց մեղավոր ճանաչի, ապա՝ տեղի օրենքների համաձայն, նրանք կարող են մահապատժի ենթարկվել: Վրաց դիվանագետների տեղեկություններով, Վրաստանի քաղաքացի հանդիսացող 26 եւ 37 տարեկան երկու կանանց գործով դատաքննությունը մեկնարկելու է նոյեմբերի 4-ին: Քանի որ Վրաստանը Մալայզիայում ներկայացուցչություն չունի, այդ երկրի հետ բանակցությունները վարվում են Ուկրաինայում Վրաստանի դեսպանության միջոցով՝ փորձելով պաշտոնական տեղեկություններ ստանալ իր քաղաքացիների պահման պայմանների եւ այլ խնդիրների վերաբերյալ: Չնայած երկու երկրների միջեւ էքստրադիցիայի վերաբերյալ համաձայնագիր չի ստորագրվել, բայց Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Նինո Քալանթաձեն հույս է հայտնել, որ կհաջողվի կանանց տեղափոխել Վրաստան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել