Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԱՀԱՑԵԼ Է ՌԴ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՉԵՐՆՈՄԻՐԴԻՆԸ

Նոյեմբեր 04,2010 00:00

Երեկ առավոտյան, 73 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի նախագահի խորհրդական, ԱՊՀ անդամ-երկրների տնտեսական համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ, նախկին վարչապետ Վիկտոր Չերնոմիրդինը: Ինչպես հաղորդում է Newsru-ն՝ վկայակոչելով նրա հարազատներին, Չերնոմիրդինը, նախնական տվյալներով, մահացել է սրտի կաթվածից: Նա արդեն վաղուց երիկամների հետ կապված լուրջ խնդիրներ է ունեցել, որոնք նաեւ օնկոլոգիական հիվանդության պատճառ են դարձել: Չերնոմիրդինը ռուսաստանցի առավել հեղինակավոր եւ ճանաչված քաղաքական գործիչներից էր: Նա 8 տարի պաշտոնավարել է որպես՝ Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան, իսկ 2009թ.-ին, վերադառնալով Ռուսաստան՝ զբաղեցրել է նախագահի խորհրդականի պաշտոնը: Չերնոմիրդինի հուղարկավորությունը տեղի է ունենալու նոյեմբերի 5-ին, Մոսկվայի Նովոդեւիչիե գերեզմանատանը, այս տարվա մարտին մահացած կնոջ կողքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել