Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԱԿՑՈՒՄ Է ՕՋԱԼԱՆԻ ՀԵՏ

Նոյեմբեր 04,2010 00:00

Թուրքիայի վարչապետը հաստատել է այն պնդումները, թե պետությունը Օջալանի հետ բանակցություններ է վարում: Վկայակոչելով Firat գործակալությանը, news.am-ը հաղորդում է, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մինչ Կոսովո մեկնելը պատասխանելով լրագրողների հարցերին՝ անդրադարձել է նաեւ քուրդ գործիչներից մեկի պնդմանը, թե Իմրալը կղզում ցմահ բանտարկված Աբդուլա Օջալանի հետ բանակցություններ են վարվում: Ըստ Էրդողանի՝ թուրքական պետական կառույցները Օջալանի հետ նմանատիպ հանդիպումներ անցկացրել են, անցկացնում են եւ էլի անցկացնելու են: «Պետությունը հենց դրա համար է: Եթե ցանկանում եք հասնել խնդրի կարգավորման, նման քայլերն անհրաժեշտ են»,- նշել է Թուրքիայի վարչապետը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ քուրդ նախկին պատգամավոր Այսել Թուղլուքը այցելել էր Իմրալը կղզի եւ հանդիպել PKK-ի առաջնորդ Աբդուլա Օջալանի հետ, որից հետո հայտարարել էր, թե քրդական հարցի կարգավորման շուրջ թուրքական պետության եւ Օջալանի միջեւ ծավալվող երկխոսությունը վերածվել է բանակցությունների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել