Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԹԵՆՔԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ՓՈՍՏԱՅԻՆ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԸ

Նոյեմբեր 04,2010 00:00

Չորեքշաբթի գիշերը Աթենքի տարբեր շրջաններում անհայտ անձինք հրկիզել են 16 ավտոմեքենա եւ մոտոցիկլետ: ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ- ի մատուցմամբ, Հունաստանի մայրաքաղաքում իրավիճակը գերլարված է: Միայն նախօրեին Աթենքում, օտարերկրյա դեսպանատների, այդ թվում՝ Ռուսաստանի, պայթյուններ էին եղել: Գիշերն անկարգությունները սկսել էին քաղաքի հյուսիսային հատվածում: Նախ, անհայտ անձինք պետական էլեկտրական ընկերության ավտոկանգառում հինգ ինքնաշեն ռումբ են տեղադրել, որոնցից երեքը պայթել է, որից հետո հրդեհ է բռնկվել՝ ոչնչացնելով եւս ութ ավտոմեքենա:
Բացի այդ, Աթենքի կենտրոնում երկու հրկիզման դեպք է եղել. մի դեպքում այրվել է երկու ավտոմեքենա, մյուս դեպքում՝ երեք մոտոցիկլետ: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Սովորաբար նման հրկիզումների պատասխանատվությունը ստանձնում են անարխիստների խմբավորումները:
Ընդսմին, չորեքշաբթի գիշերը Հունաստանը հայտարարել է փոստային ծառայությունների, այդ թվում՝ փոստային ավիահաղորդակցության աշխատանքը սառեցնելու մասին: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ չորեքշաբթի գիշերը Բոլոնիա քաղաքի օդանավակայանում չնախատեսված վայրէջք կատարելուց հետո իտալական հատուկ նշանակության ստորաբաժանման ականազերծները բացել էին Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին հասցեագրված փաթեթը: Տեխնիկական հատուկ միջոցների օգնությամբ բացելու պահին փաթեթն այրվել էր: Այդ գործողությանը մասնակցածներից որեւէ մեկը չի տուժել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել