Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքրելը դեռ քիչ է

Նոյեմբեր 04,2010 00:00

Հոկտեմբերի 13- ին «Մաքուր հայրենիքը» ձեւական է» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ օգոստոսի 19- ին ՀՀ կառավարության ընդունած «Մաքուր հայրենիք» ծրագիրը ֆինանսական հիմք չունի եւ Արագածոտն, Տավուշ, Գեղարքունիք չի հասել: Պարզվում է՝ Վայոց ձոր էլ չի հասել: Չնայած, ըստ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանի, Վայոց ձորում լայնածավալ մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են մեկնարկել դեռ մինչեւ կառավարությունում «Մաքուր հայրենիք» ծրագրի հաստատվելը:
Համայնքային ուժերով մաքրման աշխատանքներ են տարվել Եղեգնաձոր ու Վայք քաղաքներում, Մալիշկա գյուղում: Աշխատանքները շարունակական բնույթ են կրում: Վայոց ձորի մարզպետը նկատեց, որ հիմնականում հաջողվում է մաքուր պահել մաքրված տարածքները: Սակայն խնդիրն այն է, որ մարզպետարանն անհրաժեշտ գումարներ չունի, որպեսզի պահակային ծառայություն սահմանի մաքրության պահպանման համար:
Սերգեյ Բագրատյանի տեղեկացմամբ՝ մարզում միայն մաքրման աշխատանքներ չէ, որ պետք է անել: Շատ տարածքներում նաեւ բարեկարգման, ցանկապատման կարիք կա: Այդ առումով շեշտադրվում են հատկապես պատմամշակութային վայրերը: Առաջիկայում նախատեսված է մաքրման ու բարեկարգման աշխատանքներ կատարել մասնավորապես նաեւ Նորավանքի հարակից տարածքում ու ձորում, Արենի գյուղում ու դրան կից տարածքներում: Հենց այս տարածքներում են այն քարանձավները, որտեղից եւ գտնվել է բոլորին արդեն հայտնի՝ աշխարհի ամենահին տրեխը:
Սակայն մարզի բնակիչների համար աղբը թափելու ամենահարմար վայրը Վայոց ձորով հոսով Արփա գետն էը: Վայք քաղաքում, օրինակ, գետի հունը պարբերաբար մաքրվում է, սակայն նույնքան պարբերաբար էլ՝ աղտոտվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել