Երեկ Մաշտոցի պողոտայից Իսակովի փողոց ճանապարհին, «Մետրոպոլ» հյուրանոցի դիմաց բախվել են «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի 05 ԼԼ 575 համարանիշի եւ «BMW X-5» մակնիշի 40 ԼՕ 004 համարանիշի ավտոմեքենաները:
«BMW»-ի վարորդը Արտյոմ Շառոյանն է, որը, նախնական տեղեկություններով, դատախազության աշխատակից էր ներկայացել, «Պաջեռոյի» վարորդը Արարատի մարզի Գեղանիստ .գյուղի բնակիչ Վահագն Իսկանդարյանն է: Պարզվեց, որ Արտյոմ Շառո անունով դատախազության աշխատակից չկա: