Լրահոս
Օրվա լրահոսը

Այդպես էլ բան չպարզեցի՞ն

Նոյեմբեր 04,2010 00:00

Արձագանքելով «Առավոտի» (23.09.10) «Առանց դեղի չեն քնում» հրապարակմանը, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը վստահեցնում է, որ նյութը քննարկվել է եւ հոդվածում տպագրված փաստարկները ճշտելու համար համապատասխան գրություններ են ուղարկվել ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների տարածքային կենտրոն եւ Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջան: Ըստ դատախազության պատասխանի, «Կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ՊՀՀՏ-ի տարածքային կենտրոնի մասնագետների այցելության ժամանակ «Զեւս» կարաոկե-բարի անմիջապես վերեւի թիվ 3 եւ 4 բնակարանների բնակիչները բնակարանի դուռը չեն բացել, իսկ թիվ 2 բնակարանի բնակիչը բարձրախոսով (դամաֆոն) հրաժարվել է իր բնակարանում կատարել աղմուկի մակարդակի գործիքային չափումներ՝ հայտնելով, որ բարի երաժշտության աղմուկից չի բողոքում: Կենտրոն վարչական շրջանի պատասխանի համաձայն, «Զեւս» կարաոկե-բարում ներկայումս կատարվում են տարածքի վերանորոգման եւ ձայնամեկուսացման աշխատանքներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել