Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՂԵՎՆԻՆ՝ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՄԱՐ

Նոյեմբեր 04,2010 00:00

Երեկ «Առավոտը» ստացել է ՀՀ բնապահպանության նախարարության պարզաբանումը, որում, մասնավորապես, գրված է. «Առավոտ» օրաթերթի 30.10.2010թ. համարում լույս է տեսել «Ամանորին ընդառաջ» հոդվածը: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հանձնարարականով Արագածոտնի տարածքային բաժինը իրականացրել է ուսումնասիրություն, ինչի արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի Շահումյան համայնքի բնակիչ քաղ. Կարեն Հովհաննիսյանը իր սեփական միջոցներով համայնքում կառուցում է եկեղեցի եւ վերջինիս բակի կանաչապատման նպատակով Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի բնակիչ Ռազմիկ Սիմոնյանից գնել է վերջինիս սեփական տան բակում տնկված մեկ արծաթափայլ եղեւնի եւ այն նշված օրը տեղափոխել է Շահումյան համայնք ու տնկել եկեղեցու բակում: Կից ներկայացվում է Ռազմիկ Սիմոնյանի կողմից տրված 29.10.2010թ. տեղեկանքը, հաստատված համայնքի ղեկավարի կողմից: Հետագայում կներկայացվեն լուսանկարներ՝ որոնք պատկերում են Ռ. Սիմոնյանի բակը եւ Շահումյան համայնքի եկեղեցու բակում տնկված արծաթափայլ եղեւնին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել