Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծողն ազատության մեջ է

Նոյեմբեր 04,2010 00:00

Նուբարաշենի զորամասի ժամկետային զինծառայող, 18-ամյա Էրիկ Գրիգորյանը հոկտեմբերի 28-ից գտնվում է Զինվորական հոսպիտալի դիմածնոտային բաժանմունքում՝ ուղեղի ցնցմամբ, սալջարդերով ու քթի կոտրվածքով: Երեկ այդ մասին «Ա1+»-ին հայտնել է Գեղարքունիքի մարզի Նորադուզ գյուղի բնակիչ, 5 ամսվա ծառայող Էրիկի հայրը՝ Գագիկ Գրիգորյանը, որը խիստ վրդովված մանրամասնեց, որ «որդուն ծեծի է ենթարկել Նուբարաշենի զորամասի հրամանատարի տեղակալ Արմեն Բարեղամյանը: Տղան մեկ ժամից ավելի ծեծվել է առավոտյան ժամանակին չարթնանալու համար»: Հայրը նաեւ հայտնել է, որ Էրիկ Գրիգորյանը ծեծվել է բազմաթիվ զինվորների աչքի առաջ: Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից տեղեկացրել են, որ նոյեմբերի 1-ին Երեւանի 4-րդ կայազորային քննչական բաժնում այս փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 375 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը: Քննչական ծառայությունից նաեւ հայտնել են, որ Արմեն Բարեղամյանին նույն հոդվածով ամիսներ առաջ նույնպես մեղադրանք է առաջադրվել՝ մեկ այլ զինվորի ծեծելու համար, հոկտեմբերի 18-ին գործը դատարան է ուղարկվել, սակայն նա ազատության մեջ է ու շարունակում է աշխատել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել