Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԳԵԼԵԼ ԵՆ

Նոյեմբեր 04,2010 00:00

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը նոյեմբերի 4-ին Թեքեյան կենտրոնում նախատեսում էր «Համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը. համապետական ընտրություններո՞վ, թե՞ ոչ» թեմայով սեմինար կազմակերպել, որին պետք է մասնակցեին հասարակական, քաղաքական գործիչներ, հրապարակախոսներ, փորձագետներ: Սեմինարի բանախոսն էր լինելու «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: «Իրականացնելով ճնշում Թեքեյան կենտրոնի ադմինիստրացիայի վրա՝ երկրի իշխանությունները պարտադրեցին վերջինիս հրաժարվել տրամադրելու Կենտրոնի փոքր դահլիճը նշված միջոցառումը անցկացնելու համար: Հերթական անգամ իրենց ապօրինի գործողություններով իշխող ռեժիմը ցույց է տալիս, որ Հայաստանում հաստատվել են բռնատիրական կարգեր, եւ ուղղակի ոտնահարվում են Հայաստանի քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների եւ նախաձեռնությունների՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները»,- ասված է նախաձեռնության երեկ տարածած հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել