Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ

Նոյեմբեր 04,2010 00:00

«ՀՀ նախագահի պաշտոնային դրույքաչափը 400 հազար դրամ է, հարկերը հանելուց հետո այն իջնում է 320-330 հազար դրամի, վարչապետի պաշտոնային դրույքաչափը 350 հազար դրամ է, հարկերը հանելուց հետո 270-280 հազար է դառնում, նախարարներինը 330 հազար դրամ է, պատգամավորներինը՝ նույնպես, փոխնախարարներինը 180 հազար է, առաջին փոխնախարարներինը՝ 220 հազար, էլ չասած ավելի ցածր կարգի պաշտոնների դրույքաչափերի մասին: Եվ երբ մենք խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարի մասին եւ, միաժամանակ, քայլեր չենք ձեռնարկում պաշտոնային դրույքաչափերի բարձրացման ուղղությամբ, ստացվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարությունները պարզապես խոսքեր են՝ առանց որեւէ նյութական հիմքի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Հարցազրույցը կարդացեք վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել