Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՐՈՒՆ ԿՀԱՆՁՆԵՆՔ

Նոյեմբեր 04,2010 00:00

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ի կատարումն հոկտեմբերի 27-ին Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության, նոյեմբերի 4-ին, ժամը 12-ին, հայ-ադրբեջանական շփման գոտու հյուսիս-արեւելյան սահմանում՝ Իջեւան-Ղազախ ճանապարհի հատվածում, ադրբեջանական կողմին է հանձնվելու այս տարի ՀՀ սահմանն ապօրինի հատած եւ այժմ Հայաստանում գտնվող Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին: Ելնելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերից՝ մինչեւ ադրբեջանական կողմին հանձնելը ԱՀ քաղաքացու անուն-ազգանունը չի հրապարակվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել