«Ժողովրդին պետք չէ մեծահարուստների «բարերարությունը», որի ֆինանսական աղբյուրը ներդրածին ոչ համարժեք գերշահույթն է, վարձու աշխատողին չնչին աշխատավարձ վճարելն է, չհարկված ապրանքների վաճառքն է, պահանջվող մաքսային վճարումներից խուսափելն է եւ այլն, եւ այլն… Այս կերպ «բարեգործության» արդյունքում օր օրի բարձրանում են առաջին անհրաժեշտության ապրանքների գները: Գողը, ով էլ որ լինի, ինչ «քաղաքակիրթ» ճանապարհով էլ գրպանի ժողովրդի հասանելիքը, պետք է նստի ճաղերի ետեւում»,- կարծում է ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը: