Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՅՆ ԳՈՎԱՍԱՆԱԿԱՆ ՆԱՄԱԿՆԵՐ

Նոյեմբեր 04,2010 00:00

\"\"

ՀՀ Սյունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շնորհակալական նամակ է ստացել ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանից,  որում մասնավորապես ասված է. «Շնորհակալություն ենք հայտնում հոկտեմբերի 16-ին հանրապետության նախագահի մասնակցությամբ կայացած «Տաթեւի վերածնունդ» ծրագրի եւ «Տաթեւի թեւեր» ճոպանուղու բացման արարողությանը Ձեր կողմից ղեկավարած պետական մարմնի ցուցաբերած ակտիվ համագործակցության եւ աջակցության համար: Oգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ հետագա արգասաբեր աշխատանք»:
Նախ հիշեցնենք, որ «Տաթեւի թեւեր» ծրագրում մի շարք գերատեսչություններ էին ընդգրկված,
Սյունիքի մարզպետարանը բնավ էլ գլխավորը չէր: Բայց սա դեռ մի կողմ: Առավել կարեւոր է հարցը,  թե ինչու Սուրիկ Խաչատրյանը Երեւանից որեւէ նամակ չի ստանում, երբ հերթական աղմկոտ քրեական պատմությունն է բացահայտվում, կամ ինչ արգասաբեր աշխատանքի մասին է խոսքը, երբ նրա մարզպետության օրոք Սյունիքի գյուղերը դատարկվում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել