Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բացառապես մեր շահերից ելնելով

Նոյեմբեր 03,2010 00:00

Championat.ru-ն, վկայակոչելով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, տեղեկացնում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները մեկնելու են Վորոնեժ եւ ներկա են լինելու նոյեմբերի 17-ին կայանալիք Ռուսաստան-Բելգիա ազգային հավաքականների ընկերական հանդիպմանը:

«Մենք ուշադիր հետեւում ենք Եվրո 2012 թվականի ընտրական մրցաշարում մեր խմբի բոլոր մրցակիցներին եւ Ռուսաստանը բացառություն չէ»,- նշել է ՀՖՖ նախագահը: Ռուբեն Հայրապետյանն ընդգծել է նաեւ, որ չի զղջում այն փոխատեղության համար, որ երկու ֆեդերացիաները կատարել են ընտրական մրցաշարն սկսվելուց առաջ:

Այն ժամանակ Ռուսաստանի ֆուտբոլային միությունն առաջարկել էր փոխել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հանդիպումների ժամանակացույցը եւ առաջին հանդիպումն անցկացնել Երեւանում: «Առանձնապես տարբերություն չեմ տեսնում, թե որտե՞ղ սկսել: Միեւնույն է՝ խաղալու ենք եւ այստեղ, եւ այնտեղ: ՌՖՄ-ն խելամիտ առաջարկ էր արել, եւ մենք այն ընդունել ենք: Մարտ ամսին Ռուսաստանում դեռ ցուրտ է եւ կիսադատարկ տրիբունաների առջեւ, այն էլ՝ բացասական ջերմաստիճանի պայմաններում ճիշտ չէր լինի: Ֆուտբոլը վերջին հաշվով հանդիսատեսի համար է, եւ մարտի վերջին Երեւանում համեմատաբար տաք եղանակ է լինում: Մենք այդ քայլին գնացել ենք բացառապես մեր շահերից ելնելով»,-եզրափակել է championat.ru-ն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել