Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լավագույն ֆուտբոլիստ եւ լավագույն մարզիչ

Նոյեմբեր 03,2010 00:00

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է Հայաստանի 2010 թվականի «Լավագույն ֆուտբոլիստի» եւ «Լավագույն մարզչի» որոշման համար քվեարկության սկիզբը եւ նշում է դրանց պայմանները: Ըստ այդմ, «Լավագույն ֆուտբոլիստի» որոշման համար քվեարկության իրավունք տրվում է.

1. ՀՖՖ գործկոմի անդամներին:

2. 2010 թ. բարձրագույն խմբի մասնակից թիմերի ակումբների նախագահներին:

3. 2010 թ. բարձրագույն խմբի մասնակից թիմերի գլխավոր մարզիչներին:

4. 2010 թ. բարձրագույն խմբի մասնակից թիմերի ավագներին:

5. 2010 թ. բարձրագույն խմբի հանդիպումները սպասարկած մրցավարներին եւ տեսուչներին:

6. ԶԼՄ-ների ներկայացուցիչներին:

Քվեարկողներին առաջարկվել է 11 ֆուտբոլիստներից կազմված ցուցակ, որոնցից պետք է ընտրել երեքին: Պարտադիր պայման է, որ ակումբների ներկայացուցիչները չեն կարող քվեարկել ցուցակում նշված իրենց ակումբի թեկնածուի օգտին: 2010 թ. Հայաստանի «Լավագույն ֆուտբոլիստի» մրցույթի հավակնորդներն են.

1. Դե Օլիվեյրա Էդնեյ, «Միկա»

2. Դոս Սանթոս Էդուարդո, «Բանանց»

3. Հովհաննես Համբարձումյան, «Բանանց»

4. Սարգիս Հովսեփյան, «Փյունիկ»

5. Գեւորգ Ղազարյան, «Փյունիկ»

6. Դավիթ Մանոյան, «Փյունիկ»

7. Էդգար Մանուչարյան, «Փյունիկ»

8. Հրայր Մկոյան, «Միկա»

9. Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ»

10. Մարկոս Պիզելի, «Փյունիկ»

11. Վալտեր Պողոսյան, «Բանանց»:

Միավորների հաշվառումը կատարվելու է հետեւյալ կարգով. 1-ին տեղ՝ 5 միավոր, 2-րդ տեղ՝ 3 միավոր, 3-րդ տեղ՝ 1 միավոր:

Նույն կարգով անցկացվելու է նաեւ «Լավագույն մարզչի» ընտրությունը:

Երկու անվանակարգերի դափնեկիրների քվեարկության վերջնաժամկետ նշանակվել է նոյեմբերի 20-ը (ներառյալ):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել