Սանկտ Պետերբուրգում շարունակվում է Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարի հիմնական փուլի պայքարը, որտեղ հանդես են գալիս նաեւ մեր հանրապետության ներկայացուցիչները: Հինգ տուրից հետո 4,0 միավորով լավագույն տասնյակը եզրափակում է գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը: Սա մեր շախմատիստների առայժմ լավագույն արդյունքն է: Մյուսներն ընթանում են մրցաշարային աղյուսակի միջին եւ ստորին հորիզոնականներում: Իսկ միանձնյա առաջատարը միայն հաղթանակներ տոնած Իվան Սոկոլովն է, որը պաշտպանում է Բոսնիա եւ Հերցեգովինայի մարզական դրոշի պատիվը: