Լրահոս
Օրվա լրահոսը

Անանդը վերագլխավորեց վարկանիշային ցուցակը

Նոյեմբեր 03,2010 00:00

\"\"Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի նոյեմբերի 1-ին հրապարակած վարկանիշային դասակարգման տղամարդկանց եւ կանանց ցուցակի վերին հորիզոնականներում էական փոփոխություններ են արձանագրվել:

Մասնավորապես, աշխարհի չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը վերադարձել է առաջին հորիզոնական՝ նորվեգացի Մագնուս Կարլսենին մղելով երկրորդ տեղ: Այս փոխատեղությունը հնարավոր եղավ հոկտեմբերին Բիլբաոյում կայացած գերմրցաշարից հետո, որտեղ Անանդը ճանաչվեց երկրորդը, իսկ Կարլսենը բավարարվեց երրորդ ցուցանիշով: Նշվածի արդյունքով Անանդը 2804 վարկանիշային միավորով գլխավորեց ցուցակը: Կարլսենը, որ երկու միավոր պակաս ունի, նահանջեց երկրորդ հորիզոնական: Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը իջավ երրորդ տեղ՝ 2801 միավորով:

Շնորհիվ Բիլբաոյում տարած հաղթանակի, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը շոշափելիորեն բարելավեց դիրքերը եւ այժմ 2791 միավորով հանգրվանել է չորրորդ հորիզոնականում:

Կանանց վարկանիշային աղյուսակում Լիլիթ Մկրտչյանը շրջանցել է վերջին տարիների մեր անփոփոխ առաջատարին՝ \"\"գրոսմայստեր Էլինա Դանիելյանին: Հիմա արդեն Լիլիթը 2479 վարկանիշային միավորով աշխարհում 22-րդ շախմատիստուհին է: Էլինան նոր ցուցակում զբաղեցնում է 31-րդ հորիզոնականը (2466): Առաջին հարյուրյակում է նաեւ Հայաստանի երրորդ շախմատիստուհին՝ Լիլիթ Գալոյանը: Նա 2385 միավորով 76-րդն է: Իսկ առաջատարների եռյակն ըստ հաջորդականության կազմել են.

1. Յուդիթ Պոլգար (Հունգարիա) 2686

2. Համփի Կոներու (Հնդկաստան) 2600

3. Հու Յիֆան (Չինաստան) 2591:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել